«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ասաց, որ խորհրդարանի լիազորությունը զիջելը կառավարությանը սխալ է:
Ինչ վերաբերում է կառավարության այն պնդմանը, որ փող չկա և եթե կա, ապա դա ուրիշ բանի համար է, Էդմոն Մարուքյանն ասաց. «Վերջին երկու տարում ՀՀ քաղաքացիների բախտը կարող է բերել է այս առումով կան խնայողություններ, այդ խնայողությունների հաշվին այս պահին 385 միլիարդ դրամ փող կա, պարոն Ջանջուղազյան, որից մոտ 150 միլիարդը ազատ փող չէ, կան պարտավորություններ, բայց մնացածով կառավարությունը կարող էր աջակցել ժողովրդին և այդ միջոցները սրսկեր տնտեսության մեջ»:
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ կառավարությունը փորձել է թիրախավորել կարիքավորներին, իսկ իրենք կարծում են, որ դա չի ստացվել և առաջարկում է հակառակ թիրախավորման ճանապարհով գնալ: «Արտագնա աշխատանքի գնալով չի՞ արտաժույթը պահվել. հիմա այդ մարդիկ սոված նստած են, աշխատանք չունեն, ամեն տարվա իրենց տրանսվերը միայն Ռուսաստանի 600 միլիոն դոլար ՀՆԱ-ի վրա չի ազդե՞լ: Այս մարդկանց դուք ասում էիք՝ եկեք քվեարկությանը մասնակցեք, որովհետև այդ ժամանակ ձեզ պետք էին, իսկ հիմա այդ մարդիկ սոված նստած են, իրենց գազն ու լույսը անջատում են, դուք փող ունեք դրած ու այդ փողը չեք տալիս»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը