28 04 2020

Դեզի մեջ ասեղ եք ման գալիս․ Մարուքյանը՝ Ջանջուղազյանին



Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պատգամավորի վրդովմունքի պատճառը կառավարության ներկայացրած բյուջեի փոփոխությունների նախագիծն էր: Մարուքյանը ֆինանսների նախարարից պահանջեց բացահայտել ամբողջ ճշմարտությունը, բացահայտ ասել, որ ներկայացված նախագծով կառավարությունը փորձում է խորհրդարանին զրկել բյուջեի հետագա փոփոխությունները քննարկելու ու թույլատրելու իրավունքից:

«Դուք ուզում եք, որ ամբողջ տարին չգաք խորհրդարան, բյուջեի փոփոխությունների համար և գաք միայն դեֆիցիտի պարագայում: Ի՞նչն է խանգարում, որ տարվա ընթացքում (պարզ է, չէ՞, որ ամբողջ տարին արտակարգ դրություն չի լինելու) կառավարությունն արտահերթ նիստ հրավիրի, խորհրդարանը հավաքվի: Լավ, պատգամավորները կարծիք չասե՞ն բյուջեի ծախսերի այս ու այն կողմ տեղափոխելու վերաբերյալ: Էդ մի կարծիք ասելու հնարավորությունն է մնացել, հիմա դուք այս փաթեթով առաջարկում եք, որ խորհրդարանն ինքն իրեն զրկի այդ իրավունքից»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ