27 04 2020

Տեսնելով՝ վիրուսն օղիով չի բուժվում՝ վարչապետը նախկիններին է բամբասում. Իշխանյան

Տեսնելով՝ վիրուսն օղիով չի բուժվում՝ վարչապետը նախկիններին է բամբասում. Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

«Վարչապետը բերում է ատկատի և կյանքի երկընտրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տգե՞տ է, թե՞ անպատասխանատու, որ մեկ համաճարակի վտանգի պահին հանրահավաքներ է անում, «հանրաքվեի քարոզարշավի տակ որոշակի կորոնավիրուսներ ապահովում», մեկ էլ երկրով մեկ համաճարակի տարածման ժամանակ, երբ ամեն օր մի կամ երկու հոգի հիվանդությունից մահանում է, հանրությանը վախեցնում նախկին իշխանությունների ատկատներով։

Տգետ է, որ հանրությանը մոլորեցնում էր, թե կորոնավիրուսը պինցետով ու տնական օղիով կբուժեն, անպատասխանատու քանի որ տեսնելով որ օղիով չի բուժվում, ամեն օր վարակավածների թիվը ավելանում է, փոխանակ մարդկանց կյանքի մասին մտածելու, էլի նախկիններին է բամբասում։

Իսկ գուցե նախկիններով տարվելու կպչուն մտքերը նրան անմեղսունա՞կ են դարձրել, քանի որ չի պատկերացնում, որ իր վատ կառավարման պատճառով գալիս է այն պահը, երբ դժվար կգտնվեն հեղափոխության էնպիսի նվիրյալներ, որ պատրաստ են կյանքը զոհել կորոնավիրուսին հանուն նրա, որ Փաշինյանը վարչապետ մնա ու ամեն օր նախկինների ատկատներից խոսի։ Նա իսկապես չգիտի որ լինում են պահեր, որ մարդիկ վախենում են ոչ թե նախկիններից, այլ մահից, և եթե իրենց կյանքը կփրկի թեկուզ մեկը ով ատկատ է արել, Փաշինյանին իմքայկալանների հետ գրողի ծոցը կուղարկեն։

Այ թե ինչպես է լինում, որ նախիկններին ոգեկոչում է նա ով կյանքի նպատակը դարձրել է նախկինների դեմ պայքարը, և հասարակությանը անտարբեր է դարձնում կոռուպցիայի նկատմամբ նա, ով ամեն օր աղմկում է կոռուպցիայի դեմ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ