ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարությամբ է հանդես եկել։
Հայտարարության մեջ նշվում է, որ որևէ մեղք չգործած հայերի հանդեպ բարբարոսությունը մարդկության պատմության մեջ բիծ և մեր ժամանակներում վայրագությունների դեմ զգոնությունը պահպանելու հիշեցում է մնում:
«Փաստերն անվիճելի են: Այնուամենայնիվ, հայերի սերունդները ստիպված են անողոք պայքարել նրանց դեմ, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը եւ հերքել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ահա թե ինչու անցյալ տարի, ձայների ճնշող մեծամասնությամբ, ԱՄՆ Կոնգրեսը փորձեց ուղղել այս սարսափելի սխալը, վճռականորեն կանգնելով ազնվության կողքին եւ ընդմիշտ հավերժացնելու Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը Կոնգրեսի զեկույցում »,- ասվում է հայտարարության մեջ:
Նրա խոսքերով՝ այսօր, երբ աշխարհը բախվում է աննախադեպ ճգնաժամի հետ, մենք պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, որպեսզի հանդես գանք ընդդեմ խտրականության, ռասիզմի եւ բռնության նողկալի երեւույթների, որտեղ ու երբ էլ դրանք տեղի ունենան:
«Միասին մենք պետք է պնդենք մեր անցյալի ճշմարտությունը, դիմակայենք ատելության ուժերին մեր ներկայի մեջ եւ առաջ մղենք հույսի ու խաղաղության օրհնությունները մեր ապագայի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը