Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այժմ արդեն անխուսափելիորեն, Հայաստանի փրկության միակ գրավականը Ռոբերտ Քոչարյանն է:
Ասեմ, որ մանավանդ վերջին իրադարձություններից հետո, դե ֆակտո ՀՀ նախագահ կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանին՝ վերջին 2 տարիների ՀՀ կառավարումը, բացառապես ներառում էր Ռոբերտ Քոչարյանի բանտարկության ցենտրիզմը և շարունակաբար, բոլոր իր անհաջողությունները այսօրվա իշխանիկները կապում էին արդեն 1,5 տարուց ավել բանտարկված մարդու հետ, վերագրելով նրան գերմարդկային հատկություններ։
Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ իր «100 փաստերով» Նիկոլ Փաշինյանը շարունակաբար և ապարդյուն ձգտում էր մրցակցության մեջ մտնել ՀՀ Երկրորդ Նախագահի հետ, ապա վերը նշվածս թեզը դառնում է բացառապես իրավացի։
«100 փաստ» նշել իհարկե չեմ կարող, բայց մի քանի «փաստ» իհարկե կարող եմ նշել՝ Արցախը հանձնելու փուլային տարբերակը և ՌԴ-ն, որպես այդ տարբերակի ջատագով։ Իհարկե կարող ենք հիմա «շան լափը» թափել Պուտինի, Լավրովի և նույնիսկ Նիկոլայ ցարի վրա, սակայն ուղղակի հարց տվեք ինքներդ Ձեզ՝ 1998 թվականից սկսած, երբ Արցախի հակամարտության ամենաթեժ շրջանն էր, ինչու՞ նման ակտիվ կերպով այս հարցը, ա՛յս տեսանկյունից չի շոշափվել։ Ի՞նչ տեղի ունեցավ, որ տասնամյակներ շարունակ հայամետ դիքորոշում ունեցող Ռուսաստանը, դարձավ ադրբեջանամետ։ Արդյո՞ք դա մեր ադրբեջանամետ Նիկոլ Փաշինյանի ամպագորգոռ պնդումների տրամաբանական շարունակությունը չի...
Երկրորդ ուշագրավ և արժևոր փաստը՝ թանկացումներն են, որոնք մինչ այս էլ կային, սակայն հիմա, գազի գնի թանկացման հետ բնականաբար սպասվում են ավելի խիստ թանկացումներ։ Այս ամենը կրկին Նիկոլ Փաշինյանի և իր «թիմ» կոչվածի մեծամիտ մոտեցումներն են, որով հիմնովին փչացան այսօրվա Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները։ Բնական է, երբ ՊՈւՏԻՆԸ խնդրում է փաշինյանից վերանայել մոտեցումները իր ընկեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, իսկ վերջինս իր անձնական վրեժխնդրությունից, «դուխով» մերժում է ու ապօրինի գործընթաց սկսում Քոչարյանի նկատմամբ, ճնշելով դատական համակարգի, արդարադատության և ընդհանրապես բարոյականության վրա, դեռ սրան էլ գումարած, նվաստացնող և անտեսող վերաբերմունք է ցուցաբերում Պուտինի նկատմամբ, ապա սրան պետք է հաջորդեն որոշակի արձագանքներ և Փաշինյանի քմահաճույքի և ստի պատճառով պետք է տուժի իհարկե ամբողջ ՀԱՅ ԱԶԳԸ...
Դեռ հավատու՞մ եք, թե Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը Ձեզ կամ հայրենիքին որևե օգտակարություն կբերի։ Դեռ հավատու՞մ եք Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հորինած հեքիաթներին, ովքեր տարիներ շարունակ իրենց կողմից վճարվող սրբապիղձ խոսնակների՝ «սծյոպիկսաֆարյանների» միջոցով, Ձեզ հավի տեղ դնելով փաթաթել են Ձեր գլխին։ Դեռ կուրորեն հավատում եք, որ Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը Ձեր անհաջողությունների միակ գրավակա՞նն է։ Ուրեմն արժանի եք անհայրենիք մնալու։ Արժանի եք աղքատ գոյատևելու։ Արժանի եք ժողովուրդ կոչվելու այլ ոչ ազգ...
Ուզու՞մ եք արժանապատիվ կյանք, հայրենիք, անկախ Արցախ, բարեկեցություն, անվտանգություն և այլ բաներ, որի մասին տարիներ շարունակ խոսում է Նիկոլ Փաշինյանը և խլում դրանք Ձեզանից, ինչպես գոռում էր «սիրո և համերաշխության» մասին՝ ատելություն և մարդատյացություն սերմանելով, խոսում էր հայրենասիրությունից՝ պղձելով մեր հերոսների հիշատակը և ադրբեջանին հողեր հանձնելով, ասում էր «Արցախը՝ Հայաստան է և վերջ» և Ձեզանից թաքուն այդ Հայաստանի մի կտորը հանձնում Ադրբեջանին, գոռում էր բարեկեցություն ու արժանապատվություն՝ աղքատացնելով Ձեզ և ստորացնելով որքան հնարավոր է...
Ուզու՞մ եք արժանապատիվ կյանք, հայրենիք, Արցախ, բարեկեցություն, անվտանգություն և այլ բաներ, հասկացեք, որ չեք ունենա, մինչև ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, և հնարավորություն չունենա ևս մեկ անգամ դրսևորելու իր նվիրումը հայրենիքին ու չգիտեմ թե ինչ գնով վերականգնելու Լևոն Տեր-Պետրոսյանի պլանով, Նիկոլ Փաշինյանի հիմնովին փլուզած մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Մի եղեք ժողովուրդ՝ ազգ եղեք։ Մի եղեք մանկուրտ՝ հիշեք անցյալի այն տառապանքները որից մեզ մեկ անգամ արդեն փրկեց Ռոբերտ Քոչարյանը։ Մի եղեք երախտամոռ ու բավ է թույլ տաք, որ Ձեր ականջներից «լապշա» կախեն, համոզված եմ, որ Ձեր ականջներն այդքան մեջ չեն, որ այս քանակի սուտը դրանց մեջ տեղավորվի։ Բացեք Ձեր աչքերը։ Մենք ԱԶԳՈՎԻ մեղավոր ենք Ռոբերտ Քոչարյանի առջև...
P.S. Մի հատ խնդրում եմ նայեք, թե որպես ղեկավար, Ու՞Մ՝ ում հետ եք փոխում...
#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը