ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը հիշեցրել է 21.06.2004թ. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանում երկրորդ նախագահի պատասխանը ադրբեջանական պատվիրակության անդամին
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»:
«Ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Այո, աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ ենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ առնչություն չունի, որովհետև այն երբեք չի եղել Ադրբեջանի անկախ պետության կազմում, իսկ անկախություն դուք ստացել եք ղարաբաղցիներին զուգահեռ։ Այո, ես հպարտանում եմ, որ մասնակցել եմ մարտական գործողություններին, և հպարտանում եմ այն արդյունքով, որը մենք այսօր ունենք»,– ասել էր Ռոբերտ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը