22 04 2020

ԱԺ-ն ընդունեց հարկային տույժերը կրկնակի նվազեցնելու օրենքը

ԱԺ-ն ընդունեց հարկային տույժերը կրկնակի նվազեցնելու օրենքը

ԱԺ արտահերթ նիստում 107 կողմ 0 դեմ ձայներով ընդունվեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում:

Նախագծով առաջարկվում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:

Առաջարկվում է նաև արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս»։ Այս մասին ասել էր Մելքումյանը՝ հավելելով, որ 9800 սուբյեկտ նման արգելանքի տակ է եղել վերջին 2 տարիների ընթացքում, դա տնտեսվարողների մոտ 10 տոկոսն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ