21 04 2020

Գազի գնի մասին հարցին Լավրովի պատասխանը ցնցեց իր անկեղծությամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Գազի գնի մասին հարցին Լավրովի պատասխանը ցնցեց իր անկեղծությամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ-ի համար ռուսական սակագնի մասին հարցին տված այսօրվա պատասխանին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայկ Խալաթյանը շատ պարզ հարց է տվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին. ինչու՞ գազի գինը շարունակում բարձր մնալ Ռուսաստանի դաշնակից Հայաստանի համար, այն դեպքում, երբ ռուսները ԵՄ անդամ որոշ երկրների, օրինակ, Բուլղարիայի համար իջացրել են գինը՝ այն էլ ետին ամսաթվով։ Լավրովի պատասխանը ցնցեց իր անկեղծությամբ։ Ասաց բառացիորեն հետևյալը. «Եթե մենք դաշնակցային հարաբերությունների մասին ենք խոսում, ապա դրանք պետք է բոլոր ոլորտներում արտահայտվեն։ Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք լիահույս ենք, որ դատական այն պրոցեսները, որոնք վերջին երկու տարիներին սկսվել են մեր համատեղ ձեռնարկությունների՝ այդ թվում նաև Հարավկովկասյան Երկաթուղու դեմ, ապա դրանք կկարգավորվեն՝ առանց դաշնակիցներին ոչ հարիր տարատեսակ բաներ ներդնելու փորձի։ Ես դրա մասին հիմա անկեղծ եմ խոսում, որովհետև ռուսական մի քանի ընկերություններ հայտնվել են ահա այդ դժվար իրավիճակի մեջ»։

Այսինքն ռուսական կողմը հստակ ասում է՝ каков привет, таков и ответ. Ու թող Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկու հայ-ռուսական հարաբերությունների դրական դինամիկայից խոսի։ Էլ չեմ ասում, որ արցախյան հարցի մասին էլ Լավրովը նորից ադրբեջանական մոտեցումների դիրքերից է մեկնաբանություն տալիս։ Ահա այսպիսի տապալում։

Ու այդ ամենի հիմնական պատճառն այն է, որ երկրի առջև ծառացած խնդիրներով զբաղվելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը «հիասթափություն է մոդելավորում», հանրության մեջ նոր թիրախներ ստեղծում ու նորից հույսը դնում ատելության քարոզչության վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ