20 04 2020

Ի վերջո Ապրիլյանին ինչքա՞ն տարածք է կորցրել Հայաստանը. հարց՝ Անդրանիկ Քոչարյանին



Ապրիլյան քննիչ հանձնաժողովի որևէ անդամ որևէ հարց չի հրապարակայնացնելու մինչև այն պահը, երբ կլինի մեր վերջնական եզրակացությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադառնալով Yerevan.Today-ի հարցին, թե ի վերջո Ապրիլյան պատերազմի ժամանակ ինչքան տարածք ենք կորցրել:

«Այստեղ խնդիրը ոչ թե 400, 800 կամ ավել ու պակասը չէ: Խնդիրները, որոնք հանձնաժողովն իր աշխատանքի ստեղծման պահին արձանագրել էր իր ուսումնասիրման առարկան ինչը պետք է լինի, հստակ իրականացնում է դա և այս պահի դրությամբ էլ հանձնաժողովի փակ նիստում քննարկված որևէ հարց հրապարակային երբեք չենք դարձրել, բացի այն, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է հանձնաժողովի նիստին: Դա տևել է 5 ժամ, և այդ հանձնաժողովի նիստի բաց մասերից որոշ բաներ, երբ լրագրողները ցանկացել են իմանալ, իմացել են ինձանից կամ հանձնաժողովի մեկ այլ անդամից կամ նույն Սերժ Սարգսյանից, եթե նա նպատակահարմար է գտել դրա մասին խոսել: Բոլոր կայքերի նկարագրած իրենց աղբյուրներն այսօր որևէ մեկը հանձնաժողովում չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովի նիստերին մասնակցում են պատգամավորները, որոնք գաղտնիության ռեժիմի հետ կապված ստորագրություններ են տվել և այս պահի դրությամբ որևէ պատգամավոր որևէ արտահոսք չի արել»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ