ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել: Այս մասին նա հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Ի ուրախություն ինձ, եւ ի դժբախտություն ոմանց այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- ասաց նա:
Անդրադառնալով իր ուղիղ միացմամբ ուղերձի փորձարկման կադրերի արտահոսքին՝ վարչապետը նշեց, որ իրեն զարմացրել է իր հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակմանը որոշ մարդկանց արձագանքը:
«Սովետական մտածողություն է, երբ մտածում էին, որ դասատուն չի քնում, զուգարան չի գնում»,- ասաց նա՝ հավելելով, որ տեղի է ունեցել շատ վատ բան, բայց դա վերաբերում է ոչ թե կադրերի բովանդակությանը, այլ դրանք հրապարակողների արարքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը