«Հարգելի լրագրողներ, ուզում եմ հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ մի պարզ պատճառով, որովհետև ոչինչ չունեմ թաքցնելու»,- ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա խորհրդարանում էր՝ մասնակցելու ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
«Երկրորդ, իրոք եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Ելնելով սրանից ես դիմել եմ հանձնաժողովին, իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո: Բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, և ինչպես հայտնի է՝ արտակարգ դրությունն էլ երկարացվեց:
Ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, քանի որ հարցն այնքան կարևոր է, որ ոտքի վրա 1-2 պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ էլ հանրությանը:
Ես խոստանում եմ, որ արտակարգ դրության ավարտից հետո կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը