15 04 2020

ՀԽ նախագահի նման պահվածքը համարում եմ անընդունելի․ Հանրային խորհրդի անդամ

ՀԽ նախագահի նման պահվածքը համարում եմ անընդունելի․ Հանրային խորհրդի անդամ

Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը գրում է․

«Հանրային խորհրդի անդամ դառնալուց հետո, սկսած 2019թ ապրիլից, թե՛ խորհրդի նախկին, թե՛ ներկա նախագահի օրոք, նիստերի ժամանակ մտահոգություն եմ հայտնել երկրում ստեղծված քաղաքական անհանդուրժողականության վերաբերյալ և առաջարկել եմ օրակարգային դարձնել այդ անհանդուրժողականությունը մեղմելու ուղիներ գտնելու հարցը՝ հիմք ընդունելով ՀԽ մասին ՀՀ օրենքը, համաձայն որի՝ ՀԽ գործառույթներից են՝ կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:

Ցավոք, այդպես էլ կարևոր այդ հարցն օրակարգային չդարձավ, իսկ քաղաքական անհանդուրժողականությունը գնալով ահագնանում է:

Ամիսներ առաջ հրապարակայնորեն իմ անհամաձայնությունը հայտնեցի ՀԽ ներկայիս նախագահի քաղաքական կողմնակալ պահվածքի վերաբերյալ և հորդորեցի հետևել օրենքի պահանջին և լինել քաղաքականապես չեզոք:
Օրերս ՀԽ նախագահը կրկին անգամ խախտել է քաղաքական չեզոքության պահանջը և Վեհափառի մասին հրապարակայնացրել տեսակետ, որը ոչ միայն չի նպաստում երկրում փոխադարձ վստահության, երկխոսության հարաբերությունների ձևավորմանը, այլև խթանում է առկա անհանդուրժողականության խորացումը:

ՀԽ նախագահի նման պահվածքը համարում եմ անընդունելի, գտնում եմ, որ այդ փաստը պիտի մտահոգի ՀԽ անդամներին ու, հատկապես, այդ պաշտոնին նշանակման լիազորություն ունեցող մարմնին՝ ՀՀ կառավարությանը»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ