Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ընդդիմությանը պախարակողները չեն գիտակցում, որ ակամա դառնում են գործիք այս քաոսը ստեղծած դրսի գերհզոր ուժերի ձեռքին և որ անգիտորեն գործում են այդ ուժերի ծրագրին համապատասխան: Ինչպես որ 2018-ի ապրիլին հրապարակները հեղեղած խանդավառ բազմությունը չէր գիտակցում նույնը:
Մի՞թե իսկապես կարծում եք, թե այս քաոսը ստեղծելու վրա տասնամյակներով տքնած գերհզոր այդ ուժերը այնքան խելք չէին ունենա, որ այնպես կազմակերպեին գործը և այնպես մշակեին քաղաքականապես անհաս մեր ժողովրդին, որ 0-ի հասցվեր իրենց պլաններին լուրջ դիմակայության հավանականությունը: Ընդդիմության ներկա պասիվությունը կարծում եմ հիմնականում պայմանավորված է ուշացած այս իմաստնացմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը