Politik.am-ը գրում է. Կաթողիկոսի խոսքին արձագանքեց Փաշինյանը խոսնակը՝ Մանե Գևորգյանը, զգացվում էր չկառավարվող զայրույթ և հապճեպություն։ Պատասխանն էլ որակյալ չէր՝ Տեր Վահրամ քահանայի վրա շեշտը դնելը կամ մեկ այլ անձի նրա երաշխավորությունը հիշատակելը արհեստական էր։ Բայց քանի որ քայլը արվել է ստիպված ենք արձագանքել։
Հիշեցման կարգով՝ Մանե Գևորգյանը մինչ Փաշինյանին շեֆ ասելը, այդպես էր ընկալում՝ Վարդան Օսկանյանին։ Հիմա նա հայտնվել է երկու շեֆերի արանքում։ Բացատրենք՝ ինչու։
Երբ նախկին իշխանությունները քրեական գործ էին հարուցում Վ. Օսկանյանի դեմ, ընդդիմադիր Ն. Փաշինյանը անսպասելիորեն միացավ իշխանություններին (միակն էր ընդդիմությունից) և իր քայլը հիմնավորելու համար հայտարարեց, որ Օսկանյանը պետք է դատվի մարտի 1-ի համար։ Եվ մի ամբողջ տեսություն զարգացրեց Վ. Օսկանյանի և մարտի 1-ի կապի մասին։ Հիշեցնենք, որ Մանե Գևորգյանը այն ժամանակ Վ. Օսկանյանի աջ ձեռքն էր՝ Սիվիլնեթում և ԱԺ-ում։
Հարց առաջին. Տիկին խոսնակ դուք կիսու՞մ եք Ձեր այսօրվա շեֆի տեսակետները ձեր նախկին շեֆի մասին։ Ի դեպ, մարտի 1-ի գործով Օսկանյան չկա։ Կամ Նիկոլը տարիներ առաջ ստոր սուտ էր տարածում, զրպարտում էր Օսկանյանին, (և ամենայն հավանականությամբ՝ իշխանությունների պասով) կամ վարչապետ դառնալուց հետո եղել է ինչ-որ անհասկանալի պատմություն և Օսկանյանի թեման փակվել է։ Կարծում ենք Մանե Գևորգյանն ունի բոլոր բարոյական իրավունքները այդ հարցը վարչապետ Փաշինյանին տալու։
Հարց երկրորդ Մանե Գևորգյանի պատասխանի մեջ հիշատակվում է առանձնապես խոշոր չափեր կաշառք տալու և փողերի լվացման քր. գործը՝ հիմնված բացառապես Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի վրա։ Մանե Գևորգյանը հավանորեն գիտի, որ այդ նույն ցուցմունքի առաջին անձը Վարդան Օսկանյանն է։ Եվ Սիլվան նրա անունը տվել է։ Սա հրապարակային փաստ է։
Տիկին խոսնակ. Դուք ընդունու՞մ եք, որ այս ցուցմունքը ծայրից ծայր լեգենդ է։ Եթե այո, ապա դրա մասին առաջին իսկ հանդիպման ժամանալ ասեք վարչապետ Փաշինյանին։ Չէ որ ԱՄՆ-ում կրթություն ստացած մարդու համար անընդունելի է սովետական 37 թվի մոդելը։ Իսկ եթե կարծում եք ցուցմունքը ճիշտ է, ապա առավել ևս շտապեք վարչապետին հարցնել՝ բա ու՞ր է իմ նախկին շեֆը։ Ինչո՞ւ նա չի դատվում ուրիշների պես, ինչո՞ւ է նա ազատ գնում գալիս ԱՄՆ, երբ այլոց ելքերը փակ են։ Ի՞նչ գործարք է եղել։ Սրանք երկու պարզ հարցեր են, որոնք Մանե Գևորգյանը կարող է տալ վարչապետ Փաշինյանին։ Ընդ-որում ոչ որպես խոսնակ, այլ որպես՝ քաղաքացի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը