ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Քրիստոնեական, ազգային եւ պետական պահվածքը Վեհափառի կողմից, անշուշտ, գնահատելի է։
Բայց նա ավելին արեց, քան թվում է առաջին հայացքից։ Իր խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէր։
Նա թույլ տվեց բացահայտել բոլոր նրանց, ովքեր հոգիները սատանային վաճառած, կյանքում գործած բազում սրբապղծություններին եւս մեկը գումարելով, պարգեւավճարային ուգառում, ժողովրդի վրա հեգնելով, իրար հերթ չտալով, հրմշտոցի եւ սատանեական էքստազի մեջ՝ պատռում են սեփական դիմակները։
Հավատացյալ եւ աստվածասեր ժողովուրդ հայ, տե’ս նրանց իրական դեմքը, հիշի’ր նրանց՝ անուն առ անուն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը