Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է ընթանում։
Առաջին փուլում 14 թեկնածուներից առավելագույն ձայներ էին հավաքել Արայիկ Հարությունյանը, որը ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։Մասիս Մայիլյանը կոչ արեց իր կողմնակիցներին բոյկոտել ընտրությունների 2-րդ փուլը։ Այդուհանդերձ, նա անուղղակիորեն կմասնակցի ընտրություններին, քանի որ նրա անունը քվեաթերթիկում կմնա։
Հիշեցնենք, որ Արցախի հանրապետությունում, նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, ապրիլի 12-ին մեկ ամսով հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի12-ը՝ ժամը 22-ը։ Ստեղծվել է պարետատուն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղաշարժը Արցախում խիստ սահմանափակվել է, դասերը հետաձգվել են, Բանակի զորանոցներ ելումուտը եւ շփումը զինծառայողների հետ նույնպես խիստ սահմանափակվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը