ԱԺ նիստին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պարետ Տիգրան Ավինյանին հարցրեց․
«Ձեր այդ՝ օրենքի այլ կերպ մեկնաբանամամբ, եթե այս 30 օրն էլ լրանա, կարո՞ղ եք էլի 30 օր երկարացնել արտակարգ դրությունը, թե ոչ»։ Ավինյանը նշեց, որ Մարուքյանի մեկնաբանությունը կապված արտակարգ դրության ժամեկտի երկարացման հետ մի փոքր նեղ է. «Այդ մեկնաբանությամբ ստացվում է, որ թույլ չի տալիս երկարաձգել արտակարգ ռեժիմի դրությունը, ինչը նախատեսված է 5-րդ հոդվածի 2-րդ կետով և ընդհանուր առմամբ, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռևս չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է եղել, տրամաբանական մեկնաբանություն է 30 օրով երակարաձգելը»,-ասաց նա՝ հավելելով, որ հառակակ դեպքում կստացվեր, որ երբ լրանում է հայտարարված արտակարգ դրության վերջնաժամկետը, միանգամից նոր արտակարգ դրության որոշմամբ պետք է հանդես գային:
Մարուքյանը կրկին ճշտող հարց տվեց․ «Այս 30 օրը լրանալուց հետո կարո՞ղ եք երկարացնել ժամանակը, թե ոչ»։ Ի պատասխան Ավինյանը ասաց՝ ոչ, չեն կարող երկարացնել, սակայն կառավարության մյուս անդամները, այդ թվում՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ավինյանին հուշեցին, որ կարող են անընդհատ երկարաձգել:
Էդմոն Մարուքյանն էլ նշեց՝ այս մեկնաբանությունը որևէ իրավական հենք չունի: «Եթե Կառավարութությունը 10 օրով հայտարարեր արտակարգ դրություն, նա կարող էր երկարաձգել այն, բայց 30 օրը չի կարող հանրապետության տարածքում գերազանցել, Դուք ասում եք՝ կարող է անընդհատ 30 օր մինչև տարեվերջ երկարաձգվի: Չի կարող նման բան լինել»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը