Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 14-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որը կանցկացվի վիդեոկոնֆերանսի ձեւաչափով: Այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
«Հիմնական ուշադրությունը կդարձվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական կայունության պահպանման ուղղությամբ համատեղ քայլերի քննարկմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպումից հետո նախատեսվում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը