Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Քաղաքական պրեզումցիաներ
Քաղաքականության մեջ սթափ դատողություններ անելու համար անհրաժեշտ են մի շարք կանխավարկածներ։ Այդ կանխավարկածներից դուրս որևէ դատողություն արժեք չունի։
Քաղաքական պրեզումցիաներ
1. Քաղաքականության մեջ ցանկացած մարդու պետք է վերաբերվել վատ մարդ լինելու կանխավարկածով։
2. Հավատը քաղաքական կատեգորիա չի։
3. Ցանկացած քաղաքական գործիչ կոռուպցիոներ է ըստ կանխավարկածի։
4. Ցանկացած պոպուլիստ քաղաքական գործիչ ձեզ խաբում է։
5. Ժողովրդի անունից հանդես եկող ցանկացած գործիչ խաբեբա է։
6. Մեկ անգամ հանրությանը ստողը միշտ է սուտ խոսում։
Երբ հանրության մեծամասնությունն այդ պրեզումցիաներով է շարժվում, քաղաքականությունը մտնում է ռացիոնալ դաշտ և գործիչներին սկսում են դատել ըստ կոնկրետ քայլերի ու կոնկրետ արդյունքների։
Պրիմիտիվ հանրույթները կամ սիրում են, կամ էլ ատում։ Ցանկացած սթափ միտք հակասում է սիրո կամ ատելության զգացմունքին և բնականաբար հակաժողովրդական է։
Կայացած ազգերը քաղաքական գործիչների հետ հարաբերվելիս փայտը ձեռքից վայր չեն դնում»։
13 ապրիլի, 2019 թ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը