12 04 2020

​Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ խանգարի նշել հպարտ քաղաքացու «սուրբ» օրը․ Ղազինյան

​Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ խանգարի նշել հպարտ քաղաքացու «սուրբ» օրը․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Պաշտոնապես չեղարկել ապրիլի 24-ի և մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները եւ քննարկել «քաղաքացու օրը» նշելու հարցը պարզապես անբարոյականություն է:

Այսօր իր հերթական լայվում Փաշինյանը ավետեց, որ ապրիլի 24-ի Մեծ Եղեռնի ամենամյա երթը Ծիծեռնականերդի հուշահամալիր կսահմանափակվի:

Կսահմանափակվեն նաեւ մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանն ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին նվիրված տոնական միջոցառումները:

Սակայն լուրջ դեմքերով քննարկում են իրենց հորինած «քաղաքացու օրը» նշելու հարցը: Երեւի մտածում են, որ քաղաքացու օրը «սուրբ» օր է, կորոնավիրուսը ում շունն է որ խանգարի նշել «հպարտ քաղաքացու» «սրբազան» օրը:

Լավ, էս աստիճանի՞»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ