09 04 2020

Վարչապետի՝ աշխատանքից ազատված խորհրդականը՝ ԱԱԾ-ում 2 ժամանոց հանդիպման մասին

Վարչապետի՝ աշխատանքից ազատված խորհրդականը՝ ԱԱԾ-ում 2 ժամանոց հանդիպման մասին

Ապրիլի 8-ին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստություն և անառողջ աժիոտաժի իմաստը:

Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում:

Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:

Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրինական հիմքերը:

Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը:

ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնց առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար այդ ավիացիայի ռազմավարական կարևորությունը:

Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ