08 04 2020

«Արդարություն» կուսակցությունը վճռակամ է՝ արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները

«Արդարություն» կուսակցությունը վճռակամ է՝ արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուրիդ մեր քաղաքական թիմին վստահելու համար: Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը կրկին անգամ վստահեցնում է, որ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերին և համատեղ ջանքերով Արցախը դարձնելու է կայուն, անվտանգ և առավել ինքնաբավ։
Հիմք ընդունելով 2020 թվականի մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների արդյունքները՝ Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը հարգում է Արցախի բոլոր քաղաքացիների կատարած ընտրությունը և վճռակամ է արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները մեր քաղաքական և արդեն խորհրդարանական ուժից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ