07 04 2020

Արցախում քննարկում են ընտրությունների 2-րդ փուլի անցկացման և այլ հարցեր

Արցախում քննարկում են ընտրությունների 2-րդ փուլի անցկացման և այլ հարցեր

Արցախի Հանկրապետության ԿԸՀ-ն այս պահին նիստ է անցկացնում, որի ընթացքում հրապարակվելու են մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերջնական արդյունքները:

Նիստի օրակարգում է

  • Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների արդյունքների վերաբերյալ,
  • Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին,
  • Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին,
  • Արցախի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին,
  • Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների անունների հերթականությունը  քվեաթերթիկում վիճակահանությամբ որոշելու մասին,
  • Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը սահմանելու մասին հարցերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ