07 04 2020

Պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել պետք է համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված. Էդմոն Մարուքյան

Պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել պետք է համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց արտակարգ դրության ընթացքում վարկային և այլ պատրավորությունների չկատարման մասին: Նա մտահոգություն հայտնեց, որ այս արտակարգ դրությունը կարող է անհաղթահարելի լինել և նման դեպքում մեր պարտավորությունների չկատարումը կարող է ոչ ընկալելի լինել մյուս կողմի համար:

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արդեն մի քանի օր է պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսում ենք այն բոլոր պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել և խնդիրներ են առաջացնում, դրանք պետք է համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված և հավելյալ պարտավորություն չառաջացնեն»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ