«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր պետք է տեղի ունենար` ՍԴ 7 անդամներին 7 մլն դոլար ծախսելով փոխելու հանրաքվեն: Նիկոլն էլ այլ երկրներում ապրող մեր քաղաքացիներին կոչ էր արել գալ Հայաստան և քվեարկել փոփոխությունների օգտին` անունն էլ դրել էր ընտրական տուրիզմ: Հանրաքվեին մասնակցելու համար քանի քաղաքացի կգար Հայաստան հայտնի չէր, բայց փաստ էր և է, որ ՍԴ 1 անդամին փոխելու համար պետության չեղած միջոցներից վատնվելու էր և է 1 մլն դոլար:
Հանրաքվեն հետաձգվեց, կորոնավիրուսը խիստ մտահոգիչ տեմպերով տարածվում է, հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող հազարավոր քաղաքացիներ, օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկված, մնացել են տարբեր երկրներում և չեն կարողանում վերադառնալ հայրենիք, Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել Հայաստանի ավիացիայի ոլորտում և զրկել չվերթներ իրականացնելու իրավունքից:
Դե Հայաստանի քաղավիացիայի նախագահն էլ, ում ղեկավարած կառույցում ամսեկան ավելի քան 12 000 դոլար պարգևավճար են ստացել, գնացել է Դանիա ծննդաբերելու(Բարի ազատում իրեն) և դեռ հայտնի չէ, թե քանի ամիս հետո կվերադառնա:
Ահա այսպիսի տխուր իրավիճակում ենք հայտնվել, երբ հանրաքվեն չի կայանալու` Նիկոլին պետք չէ մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք, չէ որ ոչ հանրաքվեին «Այո» ապահովելու կարիք կա, ոչ էլ «ընտրական տուրիզմի», իսկ նրանց վերադարձի դեպքում ` իշխանությունը պետք է ստիպված լինի 2 շաբաթով մեկուսացնել, որն էլ ֆինանսական ծախսեր է պահանջում: Վերադարձնելու համար էլ պետք է կարողանալ թռիչքներ կազմակերպել` սա էլ արդեն մեկ ուրիշ խնդիր է:
Ելենելով ստեղծված ծանր իրավիճակից` Նիկոլը գնում է ամենահեշտ ճանապարհով` թողնել ամեն ինչ բախտի քմահաճույքին:
«Հպարտ» քաղաքացին դառնում է աղքատությունը գլխում չհաղթահարած խոպանչի, երբ Նիկոլը չունի նրա կարիքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը