03 04 2020

ANCA-ն ԱՄՆ-ին քննադատել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում արցախյան ընտրություններին տված արձագանքի համար

ANCA-ն ԱՄՆ-ին քննադատել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում արցախյան ընտրություններին տված արձագանքի համար

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր (ANCA) հիասթափությունն է հայտնել ԱՄՆ-ին՝  Արցախում կայացած նախագահական ընտրությունների չճանաչման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տարածած հայտարարության առնչությամբ:

Ինչպես նշվում է anca.org կայքում, մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել:

Ըստ ANCA-ի՝ նման հայտարարությունները խաղաղության հարցը հետին պլան մղելուց բացի բիծ են քաշում ԱՄՆ-ի՝ ժողովրդավար ինքնորոշման հիմք հանդիսացող ազատ և ազնիվ ընտրությունների վերաբերյան հանձնառության վրա:

«Երբ խոսքը վերաբերում է ընտրություններին, Միացյալ Նահանգները կարող է միայն մեկ չափորոշիչ կիրառել՝ աներկբա աջակցություն ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարություններին, որոնք իշխանություն են ստանում կառավարվողների համաձայնությամբ: Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի այս շաբաթվա հայտարարությունը, որը վերաբերում էր արցախյան ընտրություններին, չի համապատասխանում ժողովրդավարության տվյալ չափանիշին»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Րաֆիի Համբարյանը:

Վրեջինիս համոզմամբ՝  ԱՄՆ իշխանությունները պետք է գովեին Արցախում ազատ և ազնիվ ընտրությունների անցկացումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ