01 04 2020

Ծեծկռտուք՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև. ահազանգ



Քաշաթաղում այս պահին կատարվում է հանցագործություն։ Ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է օգտատեր Հարություն Կարապետյանը՝ հրապարակելով տեսանյութեր։

«Արցախի հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին

հայտարարություն հանցագործության մասին։ Պարոն գեներալ հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու ջարդ է հենց այս պահին»,– գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ