Ես 2-րդ փուլին սպասում էի դեռ շատ վաղուց, այդքան միամիտ չեմ, որ 14 թեկնածուի պարագայում, այն էլ տեսեք ինչպիսի թեկնածուներ՝ բոլորը վաստակ ունեցող, ծանրակշիռ քաղաքական ուժեր, այսինքն ես քաղաքականության մեջ այդքան պրիմիտիվ չեմ էլի, որ չհասկանամ։ Բավականին ուսումնասիրությունների արդյուքնում ես միշտ տեսնում էի, որ 2-րդ փուլ լինելու է։ Վերջին հանդիպմանն էլ՝ շտաբի պետերի, ակտիվիստների հետ , ասացի վերջում 1–1.5 տոկոսի համար ենք պայքարելու և այդպես էլ եղավ։ Այս մասին լրագորղների հետ բհանդիպմանն ասաց ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին արդյոք սպասելի էր երկրորդ փուլը։
Հարությունյանը նաև անդրադառնալով լրագրողի հարցին, թե հաղթելու դեպքում Արցախի նախագահ Բակո Սահակյանը որևէ պաշտոն կզբաղեցնի, թե՞ ոչ, ասաց․ «Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Ղարաբաղում և օգնելու է Ղարաբաղի իշխանություններին, բայց ի՞նչ է նշանակում, օգնելը պարտադիր պաշտոն պետք է լինի՞։ Պաշտոնաթող նախագահը դա արդեն ամենաբարձր պաշտոնն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը