01 04 2020

Հարությունյանը Բալասանյանի հետ կհամագործակցի, եթե նա չքննադատի Հայաստանի իշխանություններին



Եթե Վիտալի Բալասանյանը կոշտ հայտարարությունները Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մանավանդ արտաքին քաղաքականության բնագավառում փոխի, կհամագործակցենք, եթե ոչ՝ չի համագործակցի։

Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, որը մասնակցելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

«Դա չի նշանակում, թե դառնալու ենք հակառակորդ։ Համագործակցությունը կլինի այլ ձևաչափով։ Պառամենտի ընդդիմությունը ևս մեծ անելիքներ ունի»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

«Ես Վիտալի Բալասանյանի հետ հանդիպելու մեծ հնարավորություններ ունենք, այնպես չէ, որ մենք թփշնամիներ ենք, կարող է հենց ասուլիսից հետո էլ հետո զանգեմ»,- ասաց նա։

Նշենք, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցությունը երրորդ արդյունքն է գրանցել խորհրդարանական ընտրություններում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ