Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրավական կրթություն և վերահսկողություն»
հասարակական կազմակերպության նախնական դիտարկումները՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունների մասին
« Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը և «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների դիտարկումը: Դիտորդական առաքելությանը ներգրաված էին 140 դիտորդներ, որոնք վերահսկել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվերակության ընթացքը Արցախի Հանրապետության 100 տեղամասերում։
Դիտորդական առաքելության ընթացքում մեր դիտորդների կողմից արձանագրվել են հիմնականում հետյալ խախտումները`
• Գրեթե բոլոր տեղամասերում եղել են մարդկանց կուտակումներ, որոնք պայմանավորված էին ընտրողների մասնակցության բարձր թվի հետ
• Մի շարք տեղամասերում արձանագրվել են քվերակողների կողմից իրենց քվաթերթիկի լուսանկարահանման դեպքեր: Ավելին եղել են դեպքեր, երբ ընտրողները փորձ են կատարել իրականացնել հրապարակային քվերակություն: Այս առումով պետք է նշել, որ շատ դեպքերում ընտրողները տեղյակ չեն եղել, որ լուսանկարահանման կամ այլ ձևով քվեարկության գաղտնիության խախտումը հակաիրավական արարք է:
• Գրեթե բոլոր ընտրատարածքներում գրանցվել է քվեախցիկում երկու հոգով քվեարկելու դեպքեր, որոնք, սակայն, եղել են ընտանիքի անդամների կամ հարազատների կողմից ընտրողին օգնելու, ոչ թե ընտրությունը վերահսկելու նպատակով: Ընտրության վերահսկման մեկ դեպք է արձանագրվել
• Մի շարք դեպքերում ընտրատեղամասերի կահավորվածությունը, մասնավորապես քվախցիկի տեղադրությունը եղել է այնպիսին, որ վտանգել է ընտրողների քվեարկության գաղտնիությունը: Մեր դիտորդների միջամտությունից հետո հանձնաժողովը քայլեր է ձեռնարկել քվեախցիկի տեղադրությունը փոփոխելու և գաղտնիության ապահովման համար:
• Դիտարկած ընտրատեղամասերից 3-ում քվեատուփերը եղել են չկնքված, սակայն դիտորդների կողմից խնդրի բարձրաձայնումից հետո պնդիրը շտկվել է
• Դիտարկված ընտրատեղամասերից երեքում արձանագրվել են դեպքեր, երբ քվեարկության սենյակում ներկա են գտնվել պատգամավորության թեկնածուները: Ավելին` մի շարք ընտրատեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը փորձում է միջամտել նաև դիտորդների աշխատանքին։ Հարկ է նշել, որ Արթուր Օսիպյանը թիվ 1/5 ընտրական տեղամասում փորձել է խոչընդոտել մեր դիտորդական առաքելության աշխատանքներին ևս` սպառնալիքներ հնչեցնելով դիտորդական առաքելության ղեկավարի հասցեին: Այս կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ ներկայացվել է հաղորդում հանցագործության վերաբերյալ, և հարուցվել է քրեական գործ։ Որոշ խախտումների մասին եւս ներկայացնելու ենք հաղորդում հանցագործության մասին։
Ամփոփելով անհրաժեշտ է նշել, որ չնայած արձանագրված խախտումներին` դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Ընտրությունների ընթացքը հիմնականում եղել է խաղաղ, կազմակերպված, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան` ապահովելով ընտրությունների թափանցիկությունը և մրցակցային բնույթը:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը առաջիկայում հանդես կգա Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ կներկայանա լայնածավալ զեկույցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը