31 03 2020

Հայաստան է ներմուծվել խիստ պահանջված Քլորոքին դեղամիջոցը. Ավետ Ադոնց



Դեռ ամսի 14-ից նախազգուշացրել ենք մեր քաղաքացիներին՝ զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններից, արտերկրում գտնվող ՀՀ մեր քաղաքացիներին հորդորել են շտապ վերադառնալ հայրենիք: Այս մասին մարտի 31-ին, կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

 «Մենք բազմաթիվ օպերացիաներ ենք իրականացրել, թե՛ Չինաստանից, թե՛ Իտալիայից, այս գիշեր Կալկաթայից 68 երեխաներ ու ուսուցիչներ տեղափոխվեցին Հայաստան, նրանք այնտեղ հայոց բարեգործական դպրոցում էին սովորում: Սա կազմակերպվել է պարետի և ԱԳՆ-ի համակարգմամբ և Մայր Աթոռի ֆինանսավորմամբ»,-ասաց փոխնախարարը:

 Նա վստահեցրեց՝ եթե ԱԳՆ-ին չի հաջողվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին օբյեկտիվ պատճառներով վերադարձնել հայրենիք, քանի որ օդային հաղորդակցության սահմանափակումներ են ամբողջ աշխարհում, ապա փորձում են տեղում ապահովել նրանց ժամանակավոր կեցությունը՝ տրամադրելով նվազագույնը՝ սնունդ, մի փոքր ֆինանսական միջոցներ՝ օգտագործելով մեր համայնքային ռեսուրսները:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունների շնորհիվ հաջողվել է Հայաստան ներմուծել ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող Քլորոքին դեղամիջոցը:

«Իհարկե, ներմուծվել է փոքրաքանակ, բայց այն խիստ անհրաժեշտ է»,- ասաց  Ադոնցը:

Փոխնախարարը նաև իրազեկեց, որ Արտաքին գործերի նախարարության և միջազգային կառույցների միջև  բավականին հաջող փոխգործակցություն է ծավալվել, ինչպես նաև՝ Չինաստանի և ԱՄՆ-ի, Եվրամիության անդամ  երկրների հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ