31 03 2020

«Մեդիա պաշտպան»-ը Արցախի ընտրությունների ընթացքում հանդես է գալու որպես դիտորդ

«Մեդիա պաշտպան»-ը Արցախի ընտրությունների ընթացքում հանդես է գալու որպես դիտորդ

Արցախի նախագահական և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու: Աննախադեպ մեծ է նաև խորհրդարանական ընտրապայքարի մասնակիցների թիվը՝ 10 կուսակցություն և 2 դաշինք, ընդհանուր՝ 359 թեկնածու: Ի դեպ, Արցախի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ են անցկացվում նախագայի և ԱԺ-ի ընտրությունները, բացի այդ, առաջին անգամ է, որ հանրապետության նախագահի պաշտոնին հավակնում են 2 կին թեկնածուներ՝ Քրիստին Բալայանն ու Բելլա Լալայանը:
Համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որից մեկը՝ ՀՀ-ում:
Դիտորդական առաքելության համար միայն Արցախից և ՀՀ-ից հավատարմագրվել է 19 կազմակերպություն, դիտորդների թիվը 936 է:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս հանդես է գալիս որպես դիտորդ: Սերգեյ Չամանյանն առանց խոչընդոտի հատել է սահմանը, երկու կողմում էլ համապատասխան ստուգումներն իրականացվել են՝ ստուգել են ԿԸՀ-ի տեղեկանքը, գրանցել են, ջերմաչափում է իրականացվել: Մենք հետևելու ենք ընտրությունների ընթացքին, արձանագրված խախտումները ֆիքսվելու են:

Նշենք, որ չնայած Հայաստանից եւ Արցախից հնչող բազմաթիվ կոչերին՝ հետաձգել ընտրությունները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները որոշեցին, որ ընտրությունները կկայանան: Արցախի ողջ ժողովրդին մաղթում ենք առողջություն, հուսանք՝ ընտրությունները կկայանան առողջ ու փոխհամագործակցության մթնոլորտում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ