30 03 2020

Արդեն ուշ է և քաղաքացիների իրավունքները սահմանափակելն անընդունելի է. Էդմոն Մարուքյան



Քննարկում ենք իրապես շատ կարևոր օրենք, որով սահամանփակելու ենք միլիոնավոր ՀՀ քաղաքացիների իրավունքներ և ազատություններ: Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ըստ էության, խոսքը բոլոր մեր քաղաքացիների տվյալներին է վերաբերում, թող ոչ մեկը չմտածի, որ իր տվյալներին չի վերաբերում: Ընդ որում, երբ ախտորոշվել է և մեկուսացված է, այդ օրվանից սկսած՝ հսկողության առումով ես խնդիր չեմ տեսնում: Ես խնդիր եմ տեսնում, երբ մարդը չգիտի, որ կարող է հետ գնան և իր բոլոր տվյալները ստուգեն՝ որտեղ է եղել, որտեղ է զանգել, ում հետ է շփվել: Սրանով ռետրոսպեկտիվ բացում ենք էդ պանդորայի արկղը և հետ ենք գնում և իր ամբողջ կոնտակտների շրջանակը ստուգում»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը գուցե արդյունավետ լիներ այն ժամանակ, երբ հաստատվեած էր առաջին հիվանդը: «Հիմա, երբ նորից 58 դեպք գրանցվեց և արդեն 400-ն անցել ենք, սա անիմաստ կարգավորում է: Արդեն ուշ է և ուշ բերել այս նախաձեռնությամբ քաղաքացիների իրավունքները սահմանափակել, անընդունելի է: Մենք չպետք է դարերով պայքարների արդյունքում ձեռք բերված մարդկանց ազատություները զիջենք նման իրավիճակներում: Ավելին ասեմ՝ վստահություն չկա, թե այդ տվայլները ում մոտ են մշակվում, ոնց է մշակվում և ինչ կարող են անել ընդհանրապես»,- ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ