28 03 2020

Մարտի 31-ին դրվելու է Արցախի լինել-չլինելու հարցը․ Վիտալի Բալասանյան



«Հիմնավոր փաստեր ենք ներկայացրել նախագահին, որ պետք է արտակարգ դրություն մտցնել»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Նա տարակուսանք է հայտնել, որ այս ամբողջ ընթացքում որևէ անգամ նախագահն անվտանգության խորհրդի նիստ չհրավիրեց․ «Այս վիրուսն ավելի վտանգավոր է մեր երկրի համար, քան պատերազմը։ Պատերազմի ժամանակ դաշտում երևում է թշնամին, իսկ մենք չենք կարող ասել, թե այս վիրուսը որտեղից կկպնի»։

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, Վիտալի Բալասանյանը նշում է․ «Հանդիպումներ ենք ունեցել բազմաթիվ բնակավայրերում, 5, 10, 15 հոգով ենք շատ տեղերում հանդիպումներ անցկացնում՝ պահպանելու համար կանոնները»։ Հանդիպումների ժամանակ քաղաքացիներն առաջին հերթին բարձրաձայնում են անվտանգության ու Արցախի հարցերը։

Նախագահի թեկնածուն հանրությանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, բայց տեղամասերում պահել կանոները։ «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը»,- ասում է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ