25 03 2020

Արցախում զանգվածային միջոցառումները հետաձգվում են, ընտրությունները՝ ոչ

Արցախում զանգվածային միջոցառումները հետաձգվում են, ընտրությունները՝ ոչ

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (ՄԵՀԶ) որոշել է մարտի 16-ից մեկ ամսով՝ չեղարկել կամ անժամկետ հետաձգել բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները, այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախի Հանրապետության ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները, կասեցնել գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: Գերատեսչությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից»,- ասված է հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ Արցախում զանգվածային միջոցառումները չեղարկվում են կամ հետաձգվում, իսկ ամենազանգվածային միջոցառում համարվող ընտրությունները՝ ոչ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ