25 03 2020

Իսկ ինչ-որ մեկը հարցրել է՝ տատիկ-պապիկները փող ունե՞ն, որ գնան խանութ. Էդմոն Մարուքյան



Միջոցառումները, որոնք հիմա ձեռնարկվել են կարևոր են, որ քաղաքացիները պահպանեն, բայց ես բազմաթիվ հարցեր ունեմ, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվում: Այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ Լուսավոր Հայաստան Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այդ հարցերը վերաբերում են մեր քաղաքացիներին մենաշատը հուզող խնդիրներին, օրինակ՝ մարդիկ հարց են տալիս՝ հիմա վարկերը չեն կարողանում վճարել, զանգեր են ստանում, նամակներ, իրենք սև ցուցակ ընկնո՞ւմ են, թե՞ չեն ընկնում. ոչ մի բան չի ասվում մարդկանց: Հաջորդը՝ որևէ ձևով եղավ ինչ-որ լուծում մարդկանց վարկերը հետաձգելու և հնարավորություն տալու, որ երբ տնտեսությունը կվերականգնվի, այն ժամանակ սկսեն վճարել, որովհետև ասել, որ այս ամսվա տոկոսը մյուս ամիս կվճարես, երբ այս ամիս մարդը չի աշխատում, դա լուծում չէ: Եվ օրավարձով ապրող մարդիկ, իրենք հիմա սովին են մատնված, այս մարդկանց ապրելու խնդիրը որևէ ձևով լուծվո՞ւմ է, թե՞ ոչ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ