ԱՄՆ իշխանություններն ազատ են արձակում հազարավոր բանտարկյալների, որպեսզի կանխարգելեն մարդաշատ բանտերում և կալանավայրերում կորոնավիրուսի բռնկումը, հաղորդում է Wall Street Journal-ը։
բՓենսիլվանիայի, Միչիգանի, Նյու Յորքի և Վաշինգտոնի բանտերի մի շարք աշխատակիցների թեստը դրական արդյունք է ցույց տվել, որը հանգեցրել է բանտարկյալների կարանտինին։ Դաշնային բանտերի աշխատակիցների մոտ ևս հայտնաբերվել են վարակի ախտանշաններ։
Իրանում 54 000 բանտարկյալ է ժամանակավորապես ազատ արձակվել, որպեսզի դանդաղեցվի կորոնավիրուսի տարածումը։ Քլիվլենդում ավելի քան 400 բանտարկյալներից մի մասին ազատ են արձակել, մյուս մասին էլ տեղափոխել են պետական բանտ։
Լոս Անջելեսի շրջանի բանտը, որն ամենամեծն է աշխարհում, ունի շուրջ 22 000 բանտարկյալ։ Փետրվարի վերջից այստեղից ազատ է արձակվել 617 բանտարկյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը