24 03 2020

Ինչ եկել ենք ԱԺ, ցեմենտի թեման ա, ի՞նչ արդյունքներ ունենք. Սոս Ավետիսյան



«Ցեմենտի և կլինկերի թեման ինչ եկել ենք Ազգային ժողով, արդիական է եղել, ենթադրվում էր, որ պետք է արված լիներ հետազոտություն և պետք է ունենանք որոշակի պատկեր»: Այս մասին խորհրդարանում ասաց իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ դիմելով Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանին: Պատգամավորը խնդրեց ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները:

Դրան ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ կանխատեսումներ անելը դժվար է, բայց նրա խոսքով տուրքի կիրառումից հետո ցեմենտի ներմուծման ծավալները նվազեցին, բայց կլինկերի ներմուծման ծավալները ավելացան: Դրա արդյունքում տեղական արտադրողներից մեկը դարձել է մրցունակ, մյուսը՝ ոչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ