Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում կոչ է անում Հայաստանում գտնվող ֆրանսիացիներին վերադառնալ Ֆրանսիա:
«Կոչ ենք անում ֆրանսիացիներին, հատկապես Հայաստանում ոչ ռեզիդենտներին, վերադառնալ Ֆրանսիա «Էյր Ֆրանս»-ի մոտակա ուղիղ չվերթը այս կիրակի՝ մարտի 22-ին, ժամը 9.30-ին է: Դեռևս կան առկա տոմսեր»,-գրել է նա՝ հավելելով, որ թռիչքների համար տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել Saberatours:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը