Մարտի 19-ին կառավարության նիստում քննարկվում էր քաղաքաշինության կոմիտեին 26 մլն դրամ հատկացնելու հարցը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանին, ասաց. «Հիմա եթե 2020 թվականի արդյունքներով պարզվեց, որ Քաղաքաշինության կոմիտեն իր գումարներից 26 մլն պակաս է ծախսել, էս խոսակցությունը դառնալու է մեծ պատմություն: Եթե մենք տարվա վերջում 10 մլն դրամ չենք ծախսելու, իսկ էսօր կան ուրիշ ծրագրեր, որոնք սպասում են ֆինանսավորման, ինչո՞ւ ենք հիմա այդքան գումար ուզում: Բոլորս գիտենք, որ թերակատարելու ենք, բայց գալիս շատ փող ենք տալիս: 26 մլն դրամը ուրիշ տեղ ծախսելու ավելի արդյունավետ տեղ կա: Էսօր սա էլ չենք քվեարկում»:
Այնուհետև վարչապետը շարունակեց և նկատողություն արեց Արմեն Ղուլարյանին. «Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: Բանավոր խոսակցությունները դադարեցրեք, չի լինի սենց: Արդեն երկրորդ անգամն եմ զգուշացնում: Ես ստիպված հրապարակային եմ իմ հանձնարարականներին վերադառնում, չկրկնվի սենց դեպք: Որտեղ սենց դեպք կրկնվեց ,ես ստիպված եմ լինելու միջոց ձեռնակել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը