17 03 2020

Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն․ Շարմազանով

Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։ Այս պայմաններում անհրաժեշտ է,որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։ Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար,որը համոզված եմ, մենք հաղթահարելու ենք։

Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն կառավարության բացթողումների կամ դանդաղկոտության վերաբերյալ։ Բայց այսօր մենք պետք է զերծ մնանք նման գնահատականներից։

Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։

Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։ Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը,իսկ հայրենիքի քաղաքացիները՝ Հայկի զավակները։

«Սա էլ կանցնի» Սողոմոն Իմաստուն»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ