Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․
«Այս երկրում ամեն կթվորուհի իրեն պետության ղեկավար էր պատկերացնում։ Դե հիմա պատասխանեք, թե քանի հոգի կա Հայաստանում, որը ընդունակ է ճգնաժամային իրավիճակում իրականացնել երկրի արդյունավետ կառավարումը, որպեսզի պետությունը չկանգնի տնտեսական ու ռազմական աղետի առաջ։
Հիմա հասկանում եք, թե ինչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ իշխանությունը ճամպրուկ չի, որ վերցնես ու տաս։ Այսինքն իշխանությունը չի կարելի վերցնել ու տալ ամեն տեսակի անպատասխանատու անմեղսունակի․ ճգնաժամային պահերին դա կարող է ավարտվել աղետով...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը