14 03 2020

Որ պատերազմ լինի, ո՞ւմ են որպես քավության նոխազ հրամցնելու․ Արեգնազ Մանուկյան

Որ պատերազմ լինի, ո՞ւմ են որպես քավության նոխազ հրամցնելու․ Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«2008թ., մարտի 1։ Ժողովրդին հավաքել փողոցում, տանել կրակի բերան ու հետո ծլկել դեպքի վայրից՝ հետևում թողնելով 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։

2020թ., մարտի 13։ Ժողովրդին հավաքել փողոցներում, ատելության քարոզ անել՝ անտեսելով կորոնավիրուսի վտանգը և նպաստելով դրա տարածմանը։ Հետո ինքնամեկուսացվել Սևանում։

Մարդը չի փոխվում։ Երբեք չի փոխվում։ Անկախ կարգավիճակից։

Հ․Գ․ Տեսնես որ պատերազմ լինի, սրանք որտե՞ղ են ինքնամեկուսացվելու և ո՞ւմ են որպես քավության նոխազ հրամցնելու։ Այս անգամ Էջմիածնի բնակիչն էր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ