Հանրաքվեի ‹‹Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբ››-ը հայտնում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գաղափարակից ընկերներ,
ինչպես գիտեք, սույն թվականի փետրվարի 17-ին Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարեց բոյկոտի շտաբի ստեղծման մասին, այնուհետև՝ 19.02.20-ին ստեղծեց այն:
Մենք՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը 240 օր շարունակ կազմակերպել և պահպանել ենք մեր մարդկային ռեսուրսների և անձնական միջոցների հաշվին:
Սակայն այսօր, երբ իրավիճակից դրդված ստիպված մտել ենք մեզ պարտադրված անօրինական հանրաքվեի դեմ մեր երկիրը պաշտպանելու պայքարի դաշտ, մեզ անհրաժեշտ է ՀՀ պատասխանատու քաղաքացիների օժանդակությունը:
Այժմ եկել է ժամանակը, երբ մենք Ձեր՝ բոլորի աջակցության կարիքն ունենք, ինչպես մարդկային ռեսուրսների տեսանկյունից, այնպես էլ՝ ֆինանսական միջոցների:
Սիրելի հայրենակիցներ, Ձեր աջակցությունն անչափ կարևոր է:
Աջակցելով Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբին, դուք աջակցում եք հայրենասիրության, միասնության, համերաշխության, արդարամտության և պետականաշինության քարոզարշավին:
Մեր նպատակն է վերջ տալ պառակտմանը, ծավալվող հիասթափության նոր ալիքին, ինչպես նաեւ պետական գործունեության հակասական եւ անկազմակերպ գործելաոճին, որը սկսում է անդամալուծել մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտներից շատերը:
Միացեք մեզ՝ այցելելով Սայաթ-Նովա նրբ. 72/1, գրելով [email protected] էլ.հասցեին կամ https://www.facebook.com/%D4%B2%D5%B8%D5%B5%D5%AF%D5%B8%D5%BF-Boycott-102867014660116/ ֆեյսբուքյան էջին, ինչպես նաեւ Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել «Յունիբանկ»-ի հետևյալ հաշվեհամարին.
24124011966900 /AMD/, 24124011966902 /RUR/, 24124011966901 /USD/:
Հարգանքներով՝ Հանրաքվեի ‹‹Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբ››
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը