Քաջարանում նախընտրական քարոզարշավը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ կոչ անելով պահպանել կորոնավիրուսի կանխարգելման համար առողջապահության նախարարության հրապարակած ցուցումները:
«Սովորություն ա դառել, նոր «Ալկոգել» օգտագործեցի, ու ուզում եմ բոլորիդ հիշեցնեմ՝ թու, թու, թու, մեզ հլը հաջողվում ա խուսափել, բայց եկեք առողջապահության նախարարության «պլակատին» հետևենք, որտեղ գրված է, թե ինչ է պետք անել կորոնավիրուստից խուսափման համար: Ժողովուրդ ջան, խնդրում եմ արեք այդ ամենը: Ես, օրինակ, հիմա այնքան եմ անում, որ կողքից տարօրինակության տպավորություն ա թողում, բայց թող շատ լինի, քան թե քիչ», - ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ: Դա, ըստ պաշտոնական տվյալների, մինչ այժմ միակ դեպքն է ՀՀ-ում: Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված է 32 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը