10 03 2020

Ո՞րն է իշխանության նպատակը, ուզում եք փակել ԶԼՄ-երը. «Ռադիո Վանի» տնօրեն

Ո՞րն է իշխանության նպատակը, ուզում եք փակել ԶԼՄ-երը. «Ռադիո Վանի» տնօրեն

Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու օրենքից հետո, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցում:

Այս խնդրի մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը: «Վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանի գովազդային շուկան սկսեց ցնցվել՝ ինչ-որ պատճառով կամ առանց պատճառի, ավելի շուտ առանց պատճառի: Ցնցումը պայմանավորված է նրանով, որ ԱԺ որոշ երիտասարդ պատգամավորներ, որոնք զբաղեցրել են իրենց բարձր պաշտոնները, փորձում են քայլեր անել ինչ-որ բան փոխելու այս երկրում, լուծել որոշ սոցիալ-տնտեսական հարցեր: Բայց չգիտես ինչու այդ սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը տանում է միայն մեկ ուղղությամբ՝ արգելել այս կամ այն գովազդը ռադիոյում կամ հեռուստատեսությամբ»,- ասաց Շուշանիկ Արևշատյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ