«Դեժավյու» ֆեյսբուքյան էջը գրում է․
«Հին լուրերն ընթերցելը երբեմն նպաստում է` արդեն կատարվածը, նաև հիմա տեղի ունեցողը շատ ավելի ամբողջական հասկանալուն։ «Հայկական ժամանակ»-ի 2012 թ-ի հոկտեմբերի 13-ի «Հայկոն է՞լ է գնում» լուրով, օրինակ, ընդդիմադիր խմբագիր ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Ըստ մեր հավաստի տեղեկությունների, դերասան Հայկ Մարությանը` «Կարգին հաղորդման» Հայկոն, որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մոտ 1 ամիս առաջ «No comment»-ի անձնակազմը մեկնել էր ԱՄՆ, որտեղից վերադարձել է առանց Հայկոյի։ Մեր թղթակցի հարցին ներկայացման մենեջեր Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Հայկոն ու Մկոն կարգին հայրենասեր տղաներ են... մոտակա 20 օրվա մեջ Հայկոն վերադառնալու է»։
Նախ, պարզ է, որ նախագահական ընտրություններին նախապատրաստվող ու անսահմանափակ ամբիցիաներով տարված գլխավոր խմբագիր-պատգամավոր Փաշինյանը այս լուրով փորձել է կեղծ տպավորություն ստեղծել` թյուրիմացություն սերմանել, թե երկրից ամենահաջողակ դերասաններն էլ են արտագաղթում։ Իսկ թե որքան էր այն «հավաստի», ցույց տվեց ժամանակը։
Նաև, պարզվում է, որ նիկոլի թվի պառլամենտի փոխխոսնակը` երբ մենեջեր էր, համատեղության կարգով լուրեր է մատակարարել շեֆին, ինչպես հիմա` կադրեր է մատակարարում։ Տեսնում ենք, որ ինչպես նրա հայտնած լուրերն են անպիտան եղել, այնպես էլ` նրա միջնորդությամբ նշանակված կադրերն են։ Բացահայտ է, որ ԱՄՆ-ում լավ կյանք որոնած դերասան Հայկոյին Երևանի քաղաքապետ դարձնելը գլխացավանք է դարձել օրվա վարչապետի և աղետ` երևանցիներիս համար, բայց հենց դա է եղել դարձնողի նպատակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը