09 03 2020

Մտահոգիչ է, եթե իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ նորմալ է, երբ հայհոյում են մարդկանց․ Մարուքյան



Եթե իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ նորմալ է, երբ հայհոյում են մարդկանց, ու կապ չունի՝ ում, դա շատ լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանն ասաց, որ իրենք ամեն օր փողոցներում են և շփվում են մարդկանց հետ, և իրենց հայհոյող չի եղել:

«Ես շատ եմ շփվում տարբեր մարդկանց հետ: Մարդիկ իրականում շատ խնդիրներ ու հարցեր ունեն ու ֆեյսբուքյան տիրույթում լռում են, որ ֆեյսբուքում լուտանք չթափվի իրենց վրա իրենց տեսակետը հայտնելու համար: Ես կարծում եմ՝ նման զրույցներից առաջ լավ կլինի մեր իշխանական գործընկերները մտածեն, թե ինչ մթնոլորտ է տիրում երկրում և ինչպես է մեզ մոտ այլակարծությունը, տարբերվող կարծիքը ոչնչացվում, քարկոծվում, ջախջախվում, անհնար, անընդունելի ձևաչափերով»,- ավելացրեց Մանե Թանդիլյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ