09 03 2020

Եթե բարձրաստիճան պաշտոնյան գնացել է կոռուպցիոն գործարք՝ դավաճան է․ Սիսակ Գաբրիելյան



Ձեր կարծիքով՝ կաշառակերության մեջ մեղադրվող պաշտոնյան դավաճանություն գործե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո, որովհետև, ըստ էության, քաղաքական ուժի որդեգրած սկզբունքներին դավաճանել է: Այստեղ կարող է խոսք գնալ օրինակ՝ կարողանալ մի բան անել, բայց աչք փակել, հանցագործություն կոծկել, որը ևս քրեորեն պատժելի է: Եթե դուք տեսնեք քրեական գործերի հարուցված լինելը, անմեղության կանխավարկածը պահելով, մենք ունենք փոխնախարար կալանավորված, բարձրաստիճան այլ պաշտոնյա, որն արդեն իսկ ընդունել է մեղքը: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որտե՞ղ են վարչապետի մատնանշած իրավապահ համակարգի դավաճանները և հայտարարությունից հետո կոնկրետ գործողությունները:

«Եվ այսօր էլ եմ կարծում, որ այո՛, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը գնացել է կոռուպցիոն գործարքի, համարվում է դավաճան, դավաճան՝ քաղաքական թիմի որդեգրած սկզբունքներին»,- ասաց Գաբրիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ