06 03 2020

Երիտասարդներն էլի թող դատավոր լինեն, բայց փաստաթղթերի հարցով. Գագիկ Ծառուկյան



«Ես միշտ էլ կողմնակից են երիտասարդներին, մեր արժանի փոխարինողներն են, որ լիարժեք իրենց պետք է հնարավորություն տրվի, բայց 25 տարեկանը երիտասարդ մարդու կյանքում, որոշում կայացնելու ընտանեկան խնդիրը, քրեական հարցերը...»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ ծառուկյանը՝ անդրադառնալով օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է, որ դատավոր կարող են լինել 25 տարեկանից:

«Ամբողջ աշխարհում, օրինակ՝ Ամերիկայում, Անգլիայում, խնդրե՛մ, գնացեք, տեսեք՝ նրանց կարելի է լինել 25 տարեկանից, թող լինեն դատավորներ, բայց տնտեսական հարցով, որը լիարժեք կարող են կարգավորել: Իսկ այն դատավորը, որը որոշելու է մարդու ճակատագիրը քրեական հարցերով կամ ընտանեկան հարցերում, պետք է լինի 35-ից ոչ պակաս, որովհետև նա որոշելու է մարդու ճակատագիրը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ